1627 դիտում
15:27 17-12-2018
Վրացական ընդդիմությունը սկսում Է բողոքի անընդհատ գործողություններ անցկացնել. Գրիգոլ Վաշաձե
Վրաստանի «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ դեկտեմբերի 18-ից սկսում են բողոքի ակցիաներ իրականացնել, այդ մասին հաղորդում է Georgia Online-ը։
«Վաղվանից մենք սկսում ենք ակցիաներ, որոնք չեն դադարի և ոչ մի օր»,-մամուլի ասուլիսում հայտարարել է Վաշաձեն:
Նրա խոսքով՝ ակցիաները մշտական են լինելու են խաղաղ և օրենքի շրջանակներում։
«Միավորված ընդդիմությունը կտրականապես պահանջում է ամենակարճ ժամկետում անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, ամբողջապես փոխել ընտրական վարչակազմը, ընտրություններն անցկացնել համամասնական ցուցակներով, իշխանությունը կրիմինալ մեթոդներից վերադարձնել քաղաքական գործընթաց։ Կտրականապես պահանջում ենք պատժել բոլոր այն կրիմինալներին, որոնք երեկ հարձակվեցին խաղաղ ցույցի մասնակիցների վրա, կտրականապես պահանջում ենք պատժել բոլոր իբր ոստիկաններին, որոնց հանձնարարվել էր գլխավորել այդ պատժիչ գործողությունը»,-հայտարարել է ընդդիմության առաջնորդը։
Նմանատիպ նյութեր
1965 դիտում
14:32 07-12-2018
Գրիգոլ Վաշաձեն ներկա չի լինի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնատվությանը
5004 դիտում
22:53 04-11-2018
Կոչնչացնենք քաղաքական ոստիկանությունը, ինչ անուն ուզում ես տուր, միևնույն КГБ-ն է․ Վաշաձե
3639 դիտում
16:13 13-11-2018
«Ազգային շարժումը» չի կարողանա եւ չի վերադառնա իշխանության. Վաշաձե
Այս բաժնից
925 դիտում
21:21 04-05-2024
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ
640 դիտում
17:38 04-05-2024
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
496 դիտում
15:43 04-05-2024
Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել