109405 դիտում
12:17 02-11-2018
ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով Լոռու մարզ են ժամանել մեծ թվով դիմակավորված ոստիկաններ. օպերացիան ղեկավարում են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ՀՆՎ վարչության մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Լոռու մարզ։
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք ժամանել են ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով, ովքեր մի քանի կարևորագույն օպերատիվ աշխատանքներ են կատարելու։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումները ղեկավարում են Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանը, ովքեր կատարված աշխատանքների մասին տեղեկություններն օպերատիվորեն փոխանցում են ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին և Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գործողությունները կապված են այս տարվա հոկտեմբերին Վանաձոր քաղաքում աղմկահարույց կրակոցների փաստի հետ, երբ հոգեհանգստի մասնակիցներից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/11/1107433/?fbclid=IwAR2XgxSHKe8JC0BhloxuZD4WDPfBP05F_I6xRWjdVyqPjrzEKP5BMl9wPSQ]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 11-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում:
Ինչպես Վանաձորից հայտնել էր ֆոտոլրագրողը, հրազենային վնասվածքներով քաղաքի եկեղեցու հարևանությամբ գործող «Նավակ» ռեստորանային համալիրի մոտից 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Անտոնյանի, Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Արթուր Ավետիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին դեպքի հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում ոստիկանները հայտնաբերել էին նաև ВАЗ 2107 մակնիշի 35 PM 312 համարանիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, և այն մարելու համար ժամանել էին արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:
Կային տեղեկություններ, որ հրկիզված ավտոմեքենան կապ ունի կրակոցների հետ: Ժամանած ոստիկաններն ու քննիչները, զննության ենթարկելով ավտոմեքենան, ավտոմեքենայի մոտ և սրահում հայտնաբերել էին 21 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արտաշես Ոսկանյանի անվամբ։
Ոստիկանների և քննիչների հետ աշխատել էին նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ Վանաձոր էին ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
54176 դիտում
19:21 10-10-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Արման Պապյանը նշանակվել է ոստիկանության կենտրոնական բաժնի պետ
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)