2028 դիտում
13:29 01-11-2018
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի պատրաստակամության դեպքում դեմ չէ ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելուն
Բարեփոխված ԸՕ-ով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի պատրաստակամության դեպքում դեմ չէ ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նա այս մասին հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Այս ընտրությունը ՔՊ-ի կամ որևէ այլ ուժի համար չէ: Այս ընտրությունը ժողովրդի համար է, և որոշումը կայացնելու է ժողովուրդը: Ես կարծում եմ, որ ԸՕ-ի մեր առաջարկած տարբերակով ընտրություններն ավելի քաղաքական կլինեին: Եվ այն քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակի համար հնարավորություն կընդգրկեր»,-ասաց Փաշինյանը:
Նրա կարծիքով, սակայն, լիարժեք հնարավորություն կունենան ապահովել ազատ և թափանցիկ ընտրություններ: Փաշինյանը շեշտեց՝ Երևանի ավագանու ընտրությունները, ՏԻՄ ընտրությունները ևս արել են գործող օրենսգրքով, և դրանց որակի գնահատականը չի փոխվել դրանից:
«Եթե խորհրդարանական ուժերը պատրաստակամություն հայտնեն նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար, մենք կողմ ենք դրան: Ուղղակի ես չեմ կարծում, որ արժե գործընթացն անընդհատ պտտել: Եթե գործընթացի մեջ կտեղավորվի, մենք դեմ չենք»,-եզրափակեց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
2000 դիտում
15:24 29-10-2018
Ալեն Սիմոնյանը ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելն անիմաստ է համարում
1531 դիտում
20:11 18-09-2014
«Արսենալ»-ը մոտ էր Ռոնալդուին ձեռք բերելուն. Վենգերը
Այս բաժնից
2281 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր