969 դիտում
11:53 30-05-2019
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի ներառվել օրակարգ դրա հագեցվածության պատճառով
ՀՀ կառավարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծն ԱԺ լիագումար նիստում կքննարկվի հունիսի առաջին տասնօրյակում: «[url=https://armenpress.am/arm/news/976622.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: Եվ քանի որ շատ են հարցնում, թե երբ է դա լիագումար նիստի օրակարգ մտնելու, ուզում եմ տեղեկացնել, որ զուտ այն պատճառով, որ այս քառօրյան բավականին հագեցած էր, իսկ Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեման պետք է բավականին երկար քննարկվեր, որոշվել է, որ դա չներառվի այդ քառօրյայի օրակարգ »,-ասաց Թունյանը:
Նրա խոսքով՝ հունիսի առաջին տասնօրյակի ընթացքում ամենայն հավանականությամբ արտահերթ նիստով այդ հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ: Թունյանը տնտեսվարողներին հորդորեց հանգիստ լինել, վստահեցրեց՝ օրինագիծը սահմանված ժամկետում ընդունվելու է:
Նմանատիպ նյութեր
1641 դիտում
12:51 25-06-2019
Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը
1808 դիտում
21:50 12-04-2019
Մանե Թանդիլյանը Հարկային օրենսգրքի փաթեթում փոփոխությունների առաջարկներ է ներկայացրել
Այս բաժնից
1051 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1405 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1216 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան