211652_close_icon
views-count88653 դիտում article-date 10:31 28-10-2018

Արտակարգ դեպք Երևանում. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5-ամյա երեխա է հանկարծամահ եղել. մայրը մեղադրում է բժիշկներին. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Հասմիկ Շահինյանի դիմումի փաստով; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 17-ին «սուր մինինգոէնցեֆալիտ» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացող Երևանի բնակիչ, 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում հանկարծամահ է եղել: Հիվանդանոց մեկնած ոստիկանութան Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը Ալեքս Համբարձումյանն էր, իսկ Հ. Շահինյանը ոստիկաններին տեղեկացրել է, որ երեխան մահացել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [b]***[/b] [color=#CC0000]Քիչ առաջ SHAMSHYAN.com-ը էլեկտրոնային նամակ է ստացել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որը ներկայացնում ենք ստորև. SHAMSHYAN.com կայքում տեղադրված լրատվության վերաբերյալ հայտնում ենք 17.10.2018թ. “Սուրբ Ասըվածամայր” Բժշկական Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ծայրահեղ ծանր վիճակում ընդունված 5 տարեկան երեխան մահացել է 10 օրվա պայքարից հետո 27.10.2018-ին: Երեխան տեղափոխվել է Երևանի այլ բժշկական կենտրոնից շտապ օգնությունով անգիտակից վիճակում 3-րդ աստիճանի կոմա ախտորոշումով: Շտապ կատարվել են գլխուղողի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա և ախտորոշվել է թարախային պնևմոկոկկային մենինգիտ: Երեխան անցկացվել է արհեստական շնչառության և սկսվել է հզոր հակաբակտերիալ և համալիր բուժում: Բուժման ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ կոնսիլիումներ Հայաստանի ամենաառաջատար մասնագետների մասնակցությամբ` նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ռեանիմատոլոգների, մանկաբույժների, նեֆրոլրգների: Զարգացել է պոլիօրգան անբավարարություն, , սուր երիկամային անբավարարության պատճառով 6 օրվա ընթացքում անց է կացվել պերիտոնեալ դիալիզ: Սակայն ամբողջ ծավալով ախտորոշմանը և վիճակին համապատասխան կատարվող արդի համալիր բուժումը եղել է անարդյունավետ: Ամբողջ բուժման ընթացքում ծնողներին բուժող բժիշկների և կոնսուլտանտների կողմից տրվել է մանրամասն բացատրություն երեխայի վիճակի ծայրահեղ ծանրության և սպասվելիք ելքի մասին: Մինչ “Սուրբ Աստվածամայր” ԲԿ ընդունվելը երեխան հսկվել է տարբեր բուժ կենտրոններում, երեխայի մահանալուց հետո ծնողները դիմել են իրավապահ մարմիններին: “Սուրբ Աստվածամայր” ԲԿ – ի վերակենդանացման բաժնում բուժման ընթացքի վերաբերյալ ծնողների կողմից որևէ դժգոհություն չի եղել: “Սուրբ Աստվածամայր” ԲԿ – ի ամբողջ անձնակազմը խորը ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին:[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր