253332 դիտում
18:55 22-08-2020
Ողբերգական դեպք «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնում. մահացած 4 ամսական աղջկա մահվան մեջ ծնողները մեղադրում են բժիշկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամեր առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 4 ամսական աղջիկ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մահացած երեխայի հարազատներն ասում էին. «Առաջին հերթին, ուզում ենք մեր խնդրանք-բողոքը ուղղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի հետևություններ անի, թե ինչպիսի անհարգալիք վերաբերմունք է տիրում «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Երեխային մի քանի օր առաջ ռեամոբիլով Սիսիանից տեղափոխել ենք «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մի քանի օր շարունակ գիշերել ենք հիվանդանոցի բակում, որպեսզի երեխայի առողջական վիճակի մասին ամեն մի տեղեկություն շուտ իմանանք: Անգամ երեք հեռախոսահամար ենք տվել բաժնի վարիչ տիկին Չոբանյանին:
Մեկ օր առաջ տղաս այցելել է հիվանդանոց և տեսել երեխային, ով բավականին աշխույժ է եղել, ոտքերն ու թաթիկները թափ է տվել, խաղացել պապայի հետ:
Մեկ օր առաջ էլ մայրը հերթական կաթն է բերել երեխային, սակայն հիվանդանոցում ոչ միայն հրաժարվել էին կաթը վերցնել, այլև ասել էին, «թե ով է ձեզ ասել, որ էսօր կաթ բերեք: Երեխան շատ վատ վիճակում է»:
Այսօր տեղեկացրեցին, որ երեխան մահացել է: Եվ հստակ պատասխան ստանալու նպատակով փորձեցինք հանդիպել տիկին Չոբանյանին, սակայն նա ոչ միայն հրաժարվեց, այլև անվտանգության աշխատակիցների միջոցով մեզ տեղեկացրեց, որ ինքը ոչ մեկի հետ չի ցանկանում հանդիպել, միայն երեխայի մահվան մասին մի քանի բառով կխոսի մոր հետ:
Պատկերացնում ե՞ք մոր վիճակը, իսկ մեր հետ, որ երեխայի տատիկն ենք, հորաքույրը, բաժնի վարիչը չի ուզում հանդիպել:
Գլխավոր տնօրեն պրն Դալլաքյանի վերաբերմունքից էլ զայրացած, ու զարմանում ենք, որ նման հիվանդանոցի տնօրենը բժշկին ոչ հարիր պահվածք է ցուցաբերում:
Մենք նաև խնդրում ենք առողջապահության նախարար Ա. Թորոսյանին, որպեսզի նաև «Սիսիանի» հիվանդանոցով զբաղվի, քանի որ երեխային այդ օրը գցելու մեջ մեղքի իրենց բաժինն ունի նաև այդ հիվանդանոցը:
Կատարվածի մասին դիմել ենք ոստիկանության Շենգավիթի բաժին, և օպերատիվորեն ոստիկանությունը ժամանեց և մենք մեր բողոքը ներկայացրել ենք հետաքննիչին: Գիտենք, երեխային հետ չենք բերի, բայց գոնե մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող նման ողբերգություն չապրի:
«Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնում միայն անվտանգության աշխատակիցների հոգատար ու սրտացավ վերաբերմունքը զգացինք մեր նկատմամբ, իսկ բաժնի վարիչն ու տնօրենը թող Աստծո առջև պատասխան տան»:
Մահացած Երեխայի ծնողները բնակվում են Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Թասիկ գյուղում: Մահացած աղջիկը 27-ամյա Վոլոդյա Սիմոնյանի և 23-ամյա Զարինե Հովհաննիսյանի երկրորդ երեխան է:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը պատրաստ է ներկայացնել «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնի տեսակետը դեպքի վերաբերյալ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2059 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)