ՊՆ-ի հատկացումները նվազեցվեցին 56,8 մլն դրամով
Կառավարությունն այսօրվա նիստում 56,8 մլն դրամով նվազեցրեց Պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումներից:
«Միջոցները կուղղվեն այն ծախսերին, որոնց մանրամասները կզեկուցեմ որոշման նախագծի գաղտնի կետերի զեկուցման ընթացքում»,- ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Միաժամանակ, նա 1-օրյա ժամկետ խնդրեց՝ նախագծում տեխնիկական շտկումներ անելու համար: