211652_close_icon
views-count1042 դիտում article-date 10:39 05-05-2015

Խոշոր հարկատուները նվազեցնում են հատկացումները. ՀԱ

«Ֆինանսների նախարարությունը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Ըստ այդմ, Հայաստանում գործող հազար խոշոր ընկերությունները պետական բյուջե են վճարել ընդհանուր առմամբ 152,3 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ բազմաթիվ հարկատուների կատարած պարտավորությունները նվազել են։ Ընդ որում, դա նկատվել է նաև վերջին տարիներին խոշորների ցանկը գլխավորող «Գազպրոմ Արմենիայի» դեպքում, որն առաջին եռամսյակում պետական բյուջե է փոխանցել 15 մլրդ դրամ, ինչը 2,7 միլիարդով պակաս է նախորդ տարվանից։ Վճարած հարկերը կրճատվել են ավելի քան 15 տոկոսով։ Գազամատակարար ընկերության պարտավորությունների նվազումն ըստ էության պայմանավորված է երկնագույն վառելիքի իրացման ծավալների անկմամբ։ Մի կողմից՝ եղանակային պայմանները, մյուս կողմից՝ տնտեսական վիճակը նպաստավոր չէին «Գազպրոմ-Արմենիայի» համար։ Այս տարի նվազել են նաև ջերմային կայանների սպառած գազի ծավալները։ Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ ջէկերը առաջին եռամսյակում 40 տոկոսով պակաս հոսանք են արտադրել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր