106464 դիտում
23:34 24-10-2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը դեռ նախորդ իշխանության «դոզի տակ է». նրա BMW-ն Երևանում շրջում է հանդիպակաց գոտով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը նախորդ իշխանությունների ժամանակ մեծ թվով պետական պաշտոնյաների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների է վարչական պատասխանատվության ենթարկել, երբ նրանք խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները:
Եղել են նաև դեպքեր, երբ նախարարների, պատգամավորների, «միջին կալիբրի» չինովնիկների ավտոմեքենաները տեղափոխվել են «գաի պլաշչադկաներ», ինչը դաս է եղել մյուս պաշտոնյաներին, որպեսզի հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները:
Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, BMW մակնիշի 116 ԼԼ 50 համարանիշի ավտոմեքենան, իրեն զգալով ինչպես ձուկը ջրում, Սարյան փողոցում «զվռնում էր» հանդիպակաց երթեկելի գոտով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված մեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում և սպասարկում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին:
Հետաքրքիր է՝ վարորդը տեղյա՞կ է, որ թե՛ ինքը, թե՛ Վ. Սիսեռյանը համարվում են հանրային դեմք և պետք է չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ ինչ տարբերություն Վ. Սիսեռյանի և մյուս օրինախախտ, այդ թվում՝ նախկին իշխանության ներկայացուցիչների միջև:
Մեր տեղեկութուններով՝ Վ. Սիսեռյանը եղել է ավտոմեքենայում ու անգամ իրեն դիտողություն անող վարորդների վրա Նաջարյանի օրինակով մատ է թափ տվել:
[b]
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0838171001540409907321782.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1878 դիտում
14:56 15-05-2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի հետ