14708 դիտում
19:56 25-10-2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարի պարզաբանումը՝ SHAMSHYAN.com-ի հրապարակմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ձեր կայքում ս.թ. հոկտեմբերի 24-ին տեղ գտած հրապարակման առումով տեղեկացնում եմ հետևյալը:
Առաջինը, Բաղրամյան 26 շտապելիս` իմ վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի և խախտել ճանապարհային երթևեկության կանոնները: Լինելով այդ ընթացքում նրա կողքին՝ նկատողություն եմ արել վարորդին խախտում կատարելու համար և նա ընդունել է իր սխալը:
Նշեմ, որ ես շատ վատ եմ վերաբերվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին:
Երկրորդը, չնայած այս միջադեպում վարորդը ես չեմ եղել և հսկողություն չեմ ունեցել վարորդի գործողությունների նկատմամբ, պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա և կվճարեմ խախտման համար նախատեսված տուգանքը:
Նշեմ, որ ավտոմեքենայի վարորդը միջադեպի մասին լուսանկարով արդեն իսկ ներկայացել է Ճանապարհային ոստիկանություն, որտեղ լրացվել է 30000 դրամի տուգանման ակտ, որը պատրաստվում եմ վճարել:
Երրորդը, հրապարակման մեջ տեղ գտած միտքը, թե իբր ես մատ եմ թափ տվել այլ վարորդների վրա որևէ աղերս չունի իրականության հետ: Նման գործելաոճը կտրականապես դեմ կլիներ իմ արժեքային համակարգին և մոտեցումներին:
[b]Վարագ Սիսեռյան,
Փոխվարչապետի պաշտոնակատար
Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար[/b]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/24/1108462/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Ճանապարհային ոստիկանությունը նախորդ իշխանությունների ժամանակ մեծ թվով պետական պաշտոնյաների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների է վարչական պատասխանատվության ենթարկել, երբ նրանք խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները: Եղել են նաև դեպքեր, երբ նախարարների, պատգամավորների, «միջին կալիբրի» չինովնիկների ավտոմեքենաները տեղափոխվել են «գաի պլաշչադկաներ», ինչը դաս է եղել մյուս պաշտոնյաներին, որպեսզի հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները:
Հոկտեմբերի 23-ին, BMW մակնիշի 116 ԼԼ 50 համարանիշի ավտոմեքենան, իրեն զգալով ինչպես ձուկը ջրում, Սարյան փողոցում «զվռնում էր» հանդիպակաց երթեկելի գոտով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:
Նշված մեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում և սպասարկում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին:
Հետաքրքիր է՝ վարորդը տեղյա՞կ է, որ թե՛ ինքը, թե՛ Վ. Սիսեռյանը համարվում են հանրային դեմք և պետք է չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ ինչ տարբերություն Վ. Սիսեռյանի և մյուս օրինախախտ, այդ թվում՝ նախկին իշխանության ներկայացուցիչների միջև:
Մեր տեղեկութուններով՝ Վ. Սիսեռյանը եղել էր ավտոմեքենայում ու անգամ իրեն դիտողություն անող վարորդների վրա Նաջարյանի օրինակով մատ էր թափ տվել:
[b]
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0838171001540409907321782.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1878 դիտում
14:56 15-05-2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի հետ
26437 դիտում
09:22 15-05-2016
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի պարզաբանումը՝ SHAMSHYAN.com-ի հրապարակմանը՝ իր տղայի կալանավորման փաստով
Այս բաժնից
601 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
484 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
307 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը