17013 դիտում
21:50 24-10-2018
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Nissan-ը. Nissan-ն էլ հայտնվել է դաշտում՝ բախվելով ծառին. կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Սարի-Թաղի բնակիչ, 46-ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած Volkswagen Bora մակնիշի 35 TV 475 համարանիշի և Մասիս քաղաքի բնակիչ, 58-ամյա Մեսրոպ Սաղաթելյանի վարած Nissan Teana մակնիշի 34 QM 287 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դաասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արման Բադալյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Volkswagen-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+