ՀՀԿ-ն չի խախտելու պայմանավորվածությունն ու Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու վարչապետ. Վահրամ Բաղդասարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի խախտելու պայմանավորվածությունն ու Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու վարչապետ: «[url=https://armenpress.am/arm/news/952021.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք պայմանավորվածություն չենք խախտում, պայմանավորվել էինք, որ անակնկալներ չեն լինի» ,-ասաց Բաղդասարյանը:
ՀՀ վարչապետի ընտրության հարցը քննարկվում է հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն էր: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: