6233 դիտում
20:43 01-05-2018
ՀՀԿ-ն դեմ կքվեարկի ՀՀ վարչապետի թեկնածուին. Վահրամ Բաղդասարյան
Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա իր ելույթում, մասնավորապես, ասաց. «Այսօր էլ քննարկումների ընթացքում մենք ամոբողջացրեցինք մեր կարծիքը վարչապետի թեկնածուի վերաբերյալ:
Այսօր մեր դատին է ներկայացված մեր բանակի, մեր անվտանգության խնդիրները, մեր պետության ճակատագիրը: Հավատացնում եմ, որ ուլտիմատումների, շանտաժների միջոցով քաղաքական որոշումներ չեմ կայացվելու»,-ասաց նա:
Վ. Բաղդասարյանի խոսքով, իրենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո եկել են հետեւյալ եզրակացության.
«Հաշվի առնելով քննարկումների արդյունքում ստացած տպավորությունները, գիտակցելով այն կործանարար հետեւանքները, եթե մեր երկրի քաղաքական կուրսը շեղվի բազմակողմ հավասարակշռության այն իրավիճակից, որին հասել ենք տարիների նվիրված եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ, հատուկ տեսնելով այն ճակատագրական վտանգները, որոնք առաջանալու են անմիջապես Ն. Փաշինյանի անձին ընտրելուց սկսած, ՀՀԿ-ն հայտարարում է հետեւյալը.
Մենք ընդունել ենք ժողովրդական շարժման հաղթանակը, հայաստանում փոփոխությունների նոր փուլ սկսելու ճանապարհին, մենք համաձայն ենք փոփոխություններ սկսելու երկրի սոցիալ-տնտեսական, ներքին խնդիրների սպեկտրի եւ դրանց լուծման առկա դժգոհության ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
2538 դիտում
14:44 30-09-2016
Վանաձորցիների 30,3%-ը կքվեարկի ՀՀԿ-ի օգտին, թեև 44,7%-ը դժգոհ է գործող ՀՀԿ-ական քաղաքապետից. հարցում
21446 դիտում
12:09 07-06-2018
ՀՀԿ-ի մեծ մասը դեմ կքվեարկի, բայց հնարավորություն ենք տալու, որ Կառավարության ծրագիրն ընդունվի․ Շարմազանով
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ