2225 դիտում
12:00 01-05-2018
ՀՀԿ-ի որոշումը կլինի միաձայն. Վահրամ Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի տեղեկություններն ավելի շատ են, քան իմ: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն որոշել է տապալել վարչապետի ընտրությունը:
«Հանրապետականը պետք է ամբողջ կազմով գա աշխատանքի, պետք է ապահովենք բնականոն աշխատանքը: Երեկ հերթագրված 25 հարց տվողներից հարց են տվել 13-ը, 12-ը դեռ պետք է հարց տա, և այդ հարցերի պատասխանները ստանալուց հետո, մեր պայմանավորվածությունը այդպիսին է, մեր խմբակցությունը կկայացնի որոշումը»,- ասաց Բաղդասարյանը:
Նա տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության նիստ, բացի այդ եղել է նաեւ Գործադիր մարմնի նիստ, որին ներկա է եղել Սերժ Սարգսյանը:
«Այն ծրագիրը, որ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը, դրա գնահատականը մենք կտանք, բայց մենք նաեւ հարցեր ունենք: Միանձնյա որոշում չի կայացվում, խմբակցության բոլոր անդամները տրամադրված են, որ միասնական կարծիք ու միասնական կողմնորոշում ունենան, դրա համար երբ կավարտվի ծրագրի ներկայացումը, հարցուպատասխանը, ելույթների ընթացքում խմբակցությունը կկայացնի միասնական որոշում, որոշումը կլինի միաձայն»:
Հարցին, թե ուժի մե՞ջ է իր հայտարարությունը, որ եթե մյուս երեք խմբակցությունները 1 թեկնածուով հանդես գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի, Բաղդասարյանն արձագանքեց. «Չխոչընդոտելը քվորում ապահովելն ու բնականոն աշխատանք ապահովելն է: Իհարկե, չենք խոչընդոտելու»:
Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն դեմ քվեարկի Փաշինյանի թեկնածությանը, իսկ արդեն մայիսի 8-ին վարչապետի իր թեկնածուին առաջադրի, հարցին էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դեպքերից առաջ մի ընկեք: Սպասեք ընտրություններն ավարտվեն, նոր խոսենք շարունակության մասին»:
Հարցին, թե Հայաստանն այսօր կունենա՞ վարչապետ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դա կախված է տրամադրություններից»: Նա չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ. «Ես բազմիցս եմ ասել, քաղաքականության մեջ ես ոչինչ չեմ բացառում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 1-ին կայանալիք հատուկ նիստում քննարկում է վարչապետի ընտրության հարցը: Այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:
Նմանատիպ նյութեր
2704 դիտում
18:14 09-12-2016
Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ-ի համամասնական ցուցակը. Վահրամ Բաղդասարյան
6176 դիտում
20:43 01-05-2018
ՀՀԿ-ն դեմ կքվեարկի ՀՀ վարչապետի թեկնածուին. Վահրամ Բաղդասարյան
20347 դիտում
19:00 02-10-2018
ՀՀԿ-ն չի պատրաստվում դեկտեմբերին գնալ խորհրդարանական ընտրությունների․ Վահրամ Բաղդասարյան. Tert.am
Այս բաժնից
571 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
463 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
691 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am