Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ-ի համամասնական ցուցակը. Վահրամ Բաղդասարյան
Որեւէ հիմք չկա, որպեսզի Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը չկարողանա գլխավորել իրենց նախընտրական համամասնական ցուցակը:
Դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ նախընտրական ցուցակում որ տեղում է լինելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նա հիշեցրեց, որ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է:
«Որեւէ հիմք չկա, որպեսզի ՀՀԿ-ի առաջնորդը չկարողանա գլխավորել իրենց նախընտրական համամասնական ցուցակը»,- ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը: