Ադրբեջանին վաճառված ամերիկյան ուղղաթիռները ռազմական կիրառելիություն չունեն. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանին ամերիկյան կողմի վաճառած ուղղաթիռները քաղաքացիական կիրառության են, դրանք ռազմական կիրառելիություն չեն կարող ունենալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով լրագրողի՝ Ադրբեջանի կողմից իտալական ուսումնավարժական ինքնաթիռներ գնելու հարցին՝ Նաղդալյանը պատասխանեց. «Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես գտնվել է հայկական կողմի օրակարգում:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության մրցավազքին և անկայունության տարածմանը»: