Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականն այս գիշեր կվերադառնա Երևան
Բուենոս Այրեսում կայացած ամառային օլիմպիական խաղերից Հայաստանի պատվիրակությունը Երևան կվերադառնա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.50-ին, Դոհա-Երևան չվերթով:
Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականը 2 մեդալ է նվաճել Արգենտինայում. 77 կգ քաշային ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է խաղերի ոսկե, իսկ հունա-հռոմեական ըմբիշ, 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում պատվիրակությանը դիմավորելու արարողությանը կմասնակցի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերինախարար Գաբրիել Ղազարյանը:
[b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
մամուլի քարտուղար[/b]