211652_close_icon
views-count589 դիտում article-date 14:59 17-09-2026

ԹՐԻՓՓ-ից առավելություններ են ստանալու տարածաշրջանի բոլոր երկրները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործումից առավելություններ են ստանալու տարածաշրջանի, ինչպես նաև տարածաշրջանից դուրս նախագծին մասնակցություն ունեցող բոլոր երկրները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները: ԹՐԻՓՓ-ը մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում ենք դիտարկում և մենք դա տեսնում ենք որպես խաղաղության և ոչ թե հակառակի գործիք: Պետք է օգտվել այդ հնարավորությունից»,-ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր