Հայաստանի պատվիրակները կմասնակցեն օլիմպիական պատանեկան փառատոնին
Ավստրիայի արևմուտքում գտնվող Ֆորարլբերգ քաղաքում և Լիխտենշտեյնում հունվարի 25 – 30 –ը տեղի կունենա Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային 12 –րդ փառատոնը :
Հին աշխարհամասի 45 երկրների 15 – 18 տարեկան ավելի քան 850 մարզիկներ ութ մարզաձևում կպայքարեն խաղարկվող մեդալների 30 հավաքածուի համար : Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող ստուգատեսի մասնակիցները իրենց հարաբերությունները կորոշեն բիաթլոն , դահուկավազք , դահուկացատկ , դահուկային երկամարտ , լեռնադահուկ , սնոուբորդ , գեղասահք և տափօղակով հոկեյ մարզաձևերում :
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ –ի լրատվության բաժինը, Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ , վանաձորցի Արման Մատինյանը , հրազդանցի Ռաֆիկ Վիրաբյանը , երևանցի գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը և ծաղկաձորցի լեռնադահուկորդ Դմիտրի Տրիշչիլյովը : Նրանք մրցավայր կմեկնեն հունվարի 24 –ին :