1824 դիտում
19:48 11-04-2019
Հաբեթնակ Կուրղինյան․ Այս հավաքականն ունակ է օլիմպիական վարկանիշներ ձեռք բերել
Ըմբշամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում ազատոճայինները ավարտեցին իրենց եույթները:
6 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի ազատ ոճի հավաքականը կրկին ոսկե մեդալ ունի. Բուխարեստում Եվրոպայի չեմպիոն դարձավ 19-ամյա Արսեն Հարությունյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ թիմը կարող էր ավելի լավ հանդես գալ. «Արդյունքներից գոհ եմ, բայց տղաները կարող էին ավելի լավ արդյունքներ ցույց տալ: Օրինակ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանին խանգարեց վնասվածքը»:
Կուրղինյանի համոզմամբ՝ այս թիմն ունակ է սեպտեմբերին կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային աշխարհի առաջնության ժամանակ վարկանիշներ ձեռք բերել.
«Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ թիմն ունակ է այդ վարկանիշները ձեռք բերել: Եթե կարողանում ենք մեծահասակների Եվրոպայի առաջնությունում չեմպիոն ունենալ ու մեդալների համար պայքարել, ապա ուղեգրերի համար էլ կարող ենք պայքարել: Թիմում երիտասարդ ըմբիշներ ունենք և բավարար ժամանակ, ուստի կհասցնենք պատրաստվել»,-եզրափակեց խոսքը հավաքականի գլխավոր մարզիչը:
Նմանատիպ նյութեր
1753 դիտում
15:34 25-07-2019
Հաբեթնակ Կուրղինյան․ Արսեն Հարությունյանին այս պարտությունը շատ բան տվեց
1804 դիտում
15:42 18-12-2019
Հաբեթնակ Կուրղինյան․ Այս պահին ըմբիշների մարզավիճակը բավարար է
9799 դիտում
22:35 11-07-2017
Հաբեթնակ Կուրղինյան. Աշխարհի առաջնություն միայն մասնակցության համար չենք կարող մեկնել
Այս բաժնից
2725 դիտում
20:34 03-11-2024
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը` Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն
2302 դիտում
18:31 03-11-2024
Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար
4360 դիտում
17:41 03-11-2024
Ծանրամարտի ԵԱ երիտասարդների և պատանիների պայքարում Հայաստանը նվաճել է ևս երկու արծաթե մեդալ