211652_close_icon
views-count2257 դիտում article-date 14:48 21-10-2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Ամմանի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ամման քաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունը ևս մեկ հրաշալի հնարավորություն է Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ հանդիպելու, ինչպես նաև վայելելու քաղաքի տոնական մթնոլորտը: «Երկու քաղաքների միջև արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով այսօր իսկապես մեծ ներուժ կա, և պետք է ընդգծեմ, որ մենք պատրաստակամ ենք Ամմանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հարցում: Վստահ եմ, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնց շրջանակներում հնարավոր է իրականացնել արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն»,- նշել է Հայկ Մարությանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Ամմանի քաղաքապետի, քաղաքի բնակիչների և իր անունից Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Օմար Էլ Լոուզին առանձնակի կարևորել է երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանը միտված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը և ընդգծել, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է՝ նախանշելու առաջիկա անելիքները: «Պարոն քաղաքապետ, համոզված եմ, որ մենք կամրապնդենք ու կզարգացնենք փոխգործակցությունը: Մեզ համար իսկապես կարևոր է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերային հարաբերություններ ծավալելն ու հաջողված փորձի փոխանակումը»,- նշել է Օմար Էլ Լոուզին: Հանդիպման ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանն իր շնորհակալությունն է փոխանցել Ամմանի գործընկերոջը՝ շնորհավորանքների համար: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր