211652_close_icon
views-count4269 դիտում article-date 19:22 20-10-2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանի հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մալյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Հայկ Մարությանը մեծապես կարևորել է Բեյրութի հետ ունեցած Երևանի գործընկերային և բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև բարձր է գնահատել հայազգի քաղաքական և հասարակական գործչի անձնական ավանդն այդ գործում: Անդրադառնալով երկու քաղաքների միջև հաստատված համագործակցությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն իր պատրաստակամությունն է հայտնել այն էլ ավելի զարգացնելու և նոր մակարդակի վրա դնելու հարցում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արամ Մալյանը Բեյրութի քաղաքապետի շնորհավորանքն ու ջերմ ողջույններն է փոխանցել Հայկ Մարությանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կշարունակի անել հնարավորը, որպեսզի Երևանի և Բեյրութի միջև փոխգործակցությունն ընդգրկի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ ու լինի առարկայական: Արամ Մալյանն ընդգծել է, որ Երևանն ու Բեյրութը համատեղ ծրագրերի իրականացման համար իսկապես մեծ ներուժ ունեն:

Նմանատիպ նյութեր