38825 դիտում
10:45 21-10-2018
Խոշոր ավտովթար Վանաձոորւմ. 22–ամյա վորորդը BMW-ով բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում նույն մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 22-ամյա Գոռ Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի 35 VG 102 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին տեղադրված էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 24-ամյա Վաչիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16436 դիտում
09:05 08-11-2023
Ավտովթար՝ Երևանում. 33-ամյա վորորդը BMW-ով հայտնվել է երկաթե սյուների արանքում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
48477 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը