3948 դիտում
11:31 20-10-2018
Տիգրան Ավինյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահը քննարկելու են Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրը
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների: Տեղեկացնում է փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակը։
Հանդիպման ընթացքում պղնձաձուլարանի աշխատակիցները նշել են, որ գործարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը, ինչը կհանգեցնի Ալավերդի քաղաքում սոցիալական վիճակի կտրուկ վատթարեցմանը: Աշխատակիցների հիմնական պահանջն է եղել ապահովվել պղնձաձուլարանի հետագա աշխատանքը՝ անկախ դրա պատկանելիության հարցից:
Վարագ Սիսեռյանը նշել է, որ Տիգրան Ավինյանի գրասենյակը անընդհատ կապի մեջ է պղնձաձուլարանի ղեկավարության հետ և այժմ լուծումներ են փնտրվում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով: Երկուշաբթի նախատեսվում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի արդյունքում ակնկալվում է, որ հստակ կլինի թե որ ուղղությամբ են հետագա աշխատանքները տարվելու:
Վարագ Սիսեռյանը նաև հավելել է, որ անկախ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից, անհրաժեշտ է աշխատանքներ տանել նոր ներդրումներ ներգրավվելու և հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ, որոնք կբերեն աշխատատեղերի ստեղծմանը և մարզերի, քաղաքային և գյուղական համայնքների կայուն զարգացմանը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/19/1108014/]հայտնել[/url] էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը հոկտեմբերի 19-ին դադարեցրել է գործունեությունը, իսկ առանց աշխատանքի մնացած քաղաքացիները բողոքի ցույց են իրականացրել, փակելով միջպետական ճանապարհն ու երկաթգիծը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1195 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
748 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար