2788 դիտում
20:16 22-08-2020
Արեն Մկրտչյան. Աշխատակիցները բացեցին Ալավերդու պղնձաձուլարանի մուտքը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները 3 օր շարունակ փակ էին պահում պղնձաձուլարանի մուտքը։ Ընկերությունը սնանկության գործընթաց է անցնում, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծվել էին ս.թ. հունվարին։ Ընկերության սեփականատերերին խնդրել էի գերծազուրկ դարձած 183 աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիր կնքել, մինչև հստակություն լինի պղնձաձուլարանի ճակատագրի հարցով։
Մայիսին կնքվեցին նոր պայմանագրեր։ Չնայած ձեռնարկությունն արտադրանք չի տալիս, եկամուտ չի ապահովում, արտադրական բլոկների 100 աշխատակիցներ ստանում են ամսական 70.000 դրամ աշխատավարձ՝ չհաճախելով աշխատանքի (ինչպես նշեցի, արտադրական պրոցեսը կասեցված է)։ Արդյունքում՝ մինչև տարեվերջ հիմնարկի սեփականատերը 56 մլն դրամ աշխատավարձ է վճարելու՝ ընդառաջելով ու հաշվի առնելով գործազուրկների սեցիալական ծանր վիճակը։
Մինչ այդ նախորդ տարվա դեկտեմբերին գործադրած հսկայական ջանքերի շնորհիվ աշխատակիցները ստացան 4 ամսվա աշխատավարձի պարտքից 3 ամսվանը (խնդիրն ընկերության հաշիվների վրա դրված կալանքներն էին)։
Այս անգամ աշխատակիցները պահանջում են հունվարին լուծված աշխատանքային պայմանագրերի վերջնահաշվարկը։ Կփորձեմ լուծում գտնել նաև այս հարցով։ Պայմանավորվել ենք պահպանել մշտական կապ։ Պղնձաձուլարանի մուտքը բաց է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4329 դիտում
20:19 14-12-2019
Արեն Մկրտչյան. Ալավերդու երկաթգիծը բաց է. ժողովրդի հետ պարզ, ազնիվ զրույց ունեցա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3990 դիտում
11:31 20-10-2018
Տիգրան Ավինյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահը քննարկելու են Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրը
Այս բաժնից
2197 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1069 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»