211652_close_icon
views-count33507 դիտում article-date 12:10 23-10-2018

Հայկ Մարությանի որոշմամբ՝ Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Վիկտոր Մնացականյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Ըստ այդմ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արա Սադոյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարեցված 2018թ. հոկտեմբերի 23-ից»,- ասված է որոշման տեքստում: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/19/1108026/?fbclid=IwAR1DI03jvPtEXa7VqFXwS0WGPt-kjzB63I0l3Cj77-Dg-9wxJwXg6Toc4rg]հայտնել [/url]էինք, որ առաջիկայում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, Վ. Մնացակայնյանը «Հայկական գորգի ազգային կենտրոն»-ի տնօրենն է, նրա հորեղբայրն էլ ժողովրդին հայտնի «Կարմիր խաչի մխիկ» մականվամբ հայկական «Կարմիչր խաչ» ընկերության ղեկավարն է: Վ. Մնացականյանը թե՛ ընկերների, թե՛ շրջապատում համարվում է գործին նվիրված և քաջածանոթ է ոչ միայն Կենտրոն վարչական շրջանի խնդիրներին, այլ նաև Երևանի: Նա նաև բազմաթիվ բարեգործական ակցիաների հեղինակ է եղել, որոնց մասին երբևէ չի ցանկացել բարձրաձայնել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր