41603 դիտում
17:20 19-10-2018
Հետաքրքիր դեպք Երեւանում․ Քաղաքացին վնասել է «Վիվարո»-ի գույքը վարչապետության 100 օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին սափրված չներկայանալու պատճառով
[color=#EF2929]Shamshyan.com-[/color]ի տեղեկություններով, ՀՀ վարչապետի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Երեւանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի Երեւանի Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում վնասել է «Վիվարո» բուքմեյքերական ընկերությանը պատկանող մի քանի գրասենյակների դռներ ու պատուհաններ։
Երբ ոստիկանները հայտնաբերել են «հերոսին», վերջինս իր արարքը բացատրել է հետեւալով՝ ինքը խաղադրույք է կատարել այն բանի վրա, որ իր պաշտոնավարման 100 օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ժողովրդին կներկայանա սափրված։
Երբ դա տեղի չի ունեցել, որոշել է վրեժը լուծել բուքմեյքերական ընկերության գույքից։
Գ.Շամշյանի տեղեկություններով փաստի առթիվ ոստիկանության Արաբկիր եւ Կենտրոնական բաժիններում նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/22/1096650/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ ոստիկանության Արաբկիրի բաժին էին բերման ենթարկել Երևանի բնակիչ, 45-ամյա Արիգ Տ-ին:
Վերջինս կասկածվում էր Կասյան փողոցի թիվ 8 և Բաղրամյան պողոտայի թիվ 56 հասցեներում գործող բուքմեյքերական գրասենյակների դռան ապակիները քարով դիտավորյալ կոտրելու մեջ:
Պարզվել էր նաև, որ նա այդ օրը նմանատիպ եղանակով կոտրել էր նաև Նաիրի Զարյան փողոցի թիվ 1/9 հասցեում գործող մեկ այլ բուքմեյքերական գրասենյակի մուտքի ապակյա դուռն ու դրա կողային հատվածները: Նույն օրը նա կոտրել էր նաև Մաշտոցի պողոտայի 37/2 հասցեում գործող բուքմեյքերական կենտրոնի գրասենյակի մուտքի դռան և աշխատասենյակների պատուհանի ապակիները: Այդ օրը նա կոտրել էր նաև Ամիրյան 18/2 հասցեում գործող բուքեմյքերական գրասենյակի աշխատասենյակի պատուհանի ապակին, այնուհետև քարով կոտրել էր ներսում եղած հեռուստացույցը և այլ իրեր:
Նմանատիպ եղանակով նա նույն օրը կոտրել էր նաև Կոմիտասի պողոտայի թիվ 12, թիվ 46, Հրաչյա Քոչար փողոցի թիվ 7 հասցեներում գործող բուքմեյքերական գրասենյակների դռների ապակիներն ու գովազդային վահանակը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
5424 դիտում
09:41 24-06-2021
Հայաստանը դեռ ամբողջությամբ չի փակել Նիկոլ Փաշինյանի վարչապետության հաշիվը. «168 ժամ»
18310 դիտում
09:30 01-09-2018
ՀՀԿ-ականները մի քանի ամիս անց կդիմեն ՍԴ՝ ընդդեմ Փաշինյանի վարչապետության. «Փաստ»