Ուզբեկստանն ու ՌԴ-ն 27 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել միջռեգիոնալ համաժողովում
Ռուսաստանը և Ուզբեկստանը 27 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել երկու երկրների՝ Տաշքենդում ընթացող միջռեգիոնալ համաժողովում: Այդ մասին հայտնել է Ուզբեկստանի էկոնոմիկայի նախարարությունը:
«Միջտարածաշրջանային համագործակցության ռուս-ուզբեկական առաջին համաժողովի շրջանակներում ստորագրված են 800 առևտրաներդրումային համաձայնագրեր ու հուշագրեր՝ 27 մլրդ դոլար ընդհանուր գումարի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նաև նշել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել 79 ուզբեկա-ռուսական համատեղ ձեռնարկությունների, 23 առևտրական տների բացման և Ուզբեկստանում 20 մեծածախ-բաշխիչ կենտրոնների ստեղծման շուրջ, հաղորդել է tass.ru-ն: