211652_close_icon
views-count62140 դիտում article-date 11:37 18-10-2018

Երևանի Ճանապարհային ոստիկանության հետախուզման հատուկ խմբի ծառայողները տաք հետքերով հայտնաբերեցին BMW X6-ի օրինախախտ վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 17-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողների կողմից՝ կեղծ համարանիշներով ավտոմեքենա վարելու կասկածանքով, Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Երևանի բնակիչ 23-ամյա Հայկ Բադալյանի վարած BMW X6 մակնիշի 77 OO 033 համարանիշի ավտոմեքենան; Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Ճանապարհային ոստիկանությում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, որ Հ․ Բադալյանը տևական ժամանակ իր BMW X6-ի վրա տեղադրել է 35 FS 476 կեղծ համարանիշներ, և Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի հանձարարականով՝ հետախուզման հատուկ խմբի ծառայողները կարճ ժամանակում հայտնաբերել են Հ․ Բադալյանին, ով ենթարկվել է վարչական պատասխանատվության, տուգանվելով՝ 200․000 դրամ։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը ՀՀ ՃՈ պետ Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի անօրինական գործողություններ չանեն։ Հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանները կարճ ժամանակում կհայտնաբերեն ու վարչական պատասխանատվության կենթարկեն օրինախախտներին, անհրաժեշտության դեպքում էլ՝ ավտոմեքենաները կտեղափոխվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր