211652_close_icon
views-count5014 դիտում article-date 17:32 25-02-2025

Արարատի մարզում պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին քաղաքացիների «զահլեն տարած» օրինախախտ «BMW»-ի վարորդին. ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզում «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդն այն վարում է առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված վիճակում՝ այդ կերպ անհարմար իրավիճակ ստեղծելով քաղաքացիների համար: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հայտնաբերեոլեւ համար ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ պարեկները պարզում են, որ նշված ավտոմեքենան գտնվում է Տափերական գյուղի վարչական տարածքում: 

Տեղում վաշտի հրամանատարի տեղակալ Ս. Թադևոսյանի գլխավորությամբ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տափերական վարչական բնակավայրի տարածքում հայտնաբերվում է ավտոմեքենան, ինչից հետո վարորդ Արմեն Զախարյանը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համյանքային ոստիկանության Վեդիի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվում  է հատուկ պահպանվող տարածք: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր