123572 դիտում
16:05 11-04-2020
Երևանի Ճանապարհային ոստիկանության պետի կարգադրությամբ հետախուզման հատուկ խմբի ծառայողները BMW-ի և Nissan-ի օրինախախտ վարորդներին ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Էվինյանի կարգադրությամբ Ճանապարհային ոստիկանության1-ին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողների կողմից հայտնաբերվել և Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել Nissan մակնիշի 01 DO 909 համարանիշի և BMW մակնիշի 88 CC 588 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաների վարորդները երեկ՝ ապրիլի 10-ին, չարամտորեն խախտել էին ճանապարհային երթևեկության կանոնները, սակայն այսօր ճանապարհային ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին նրանց, ովքեր էլ «գայի պլաշչադկա» տեղափոխվելուց հետո ենթարկվեցին վարչական պատասխանատվության։
Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի զերծ մնան ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուց, հակառակ դեպում անկախ խախտում անողի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած ավտոմեքենայից, հայտնաբերվելու են և ենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/11/1152140/]հայտնել [/url]էինք, որ Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները և չարամտորեն չխախտեն այն, մինչդեռ, ինչպես ժողովուրդն է ասում, կան վարորդներ, որոնց կարելի է բնութագրել «կարմիր կովն իր կաշին չի փոխի»։
Արդեն մի քանի օր էր, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր էր ստանում Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն էին հայտնում, որ նույնիսկ արտակարգ դրության պայմաններում որոշ «ծալապակաս» վարորդներ իրենց լկտիությամբ խանգարում են բնակիչների անդորրը։
Մասնավորապես, Միկոյան փողոցի 17-րդ շենքի դիմաց գրեթե ամեն օր ինչ-որ քաղաքացիներ ավտոմեքենաներով չարամտորեն խախտում էին երթեկության կանոնները։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես էր վարորդը BMW մակնիշի ավտոմեքենայով «դրայվ անում»։
Էլ ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/04/11/1152151/]հայտնել [/url]էինք, որ մինչ Ճանապարհային ոստիկանությունն այս օրերին հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ուժեղացված ծառայություն է կատարում, մայրաքաղաքում որոշ վարորդներ, իրենց զգալով՝ ինչպոս ձուկը ջրում, չարամտորեն խախտում էին ճանապարհային երթևեկության կանոնները։
Երեկ՝ ապրիլի 10-ին, Nissan Altima մակնիշի 01 DO 909 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն զգալով անպարտելի, Նորագավիթում չարամտորեն խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները և մի քանի կիլոմետր մեքենան վարել հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ խոչընդոտ ստեղծելով տրանսպորտային միջոցների վարորդների համար։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+