48958 դիտում
11:13 18-10-2018
Շղթայական ավտովթար Երևանում․ Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են՝ BMW, Nissan Tiida, Opel և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հոկտեմբերի 18-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտայում Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են BMW մակնիշի 35 GM 067 համարանիշի, Opel մակնիշի 23 LO 302 համարանիշի, VAZ 2106 մակնիշի 33 TO 885 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 PV 447 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Փաստի առթիվ ՃՈ հետքաննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+