29272 դիտում
09:30 18-10-2018
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Սոթքի ոսկու հանքում բախվել են Lexus-ն ու ГАЗ 2410-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի «Սոթքի ոսկու հանքի» վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 16:30-ի սահմաններում Վարդենիս–Քարվաճառ ավտոճանապարհի նշված հանքի տարածքում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ, 61-ամյա Ատոմ Ալեյանի վարած ГАЗ 2410 մակնիշի 34 NA 958 համարանիշի և Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Արմեն Աբրահամյանի վարած Lexus մակնիշի 04 AA 440 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 55-ամյա Ինա Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, իսկ վարորդ Ա. Ալեյանը՝ Վարդենիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
5428 դիտում
21:28 17-01-2025
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (19.01.2025 թ․)