Արսեն Վենգեր. Հունվարի 1-ից կվերադառնամ աշխատանքի
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստ է վերադառնալ ֆուտբոլ:
«22 տարի անցկացնելով «Արսենալում», ես ամենատարբեր մակարդակներում հսկայական փորձ ձեռք բերեցի: Ես բոլոր տեղերից առաջարկներ ունեմ: Ակումբներ, հավաքականներ, միգուցե՝ Ճապոնիան:
Կարծում եմ, կանցնեմ աշխատանքի հունվարի 1-ից: Ես հանգստացել եմ և պատրաստ եմ աշխատել: Բայց դեռ չգիտեմ, թե որտեղ», ասել է Վենգերը:


