Կոսելնին հայտարարեց Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
«Արսենալի» պաշտպան Լորան Կոսելնին հայտարարեց Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:
33-ամյա խաղացողը ազգային հավաքականում հանդես է եկել 2011 թվականին, անցկացրել 51 հանդիպում, դարձել 1գոլի հեղինակ: Վնասվածքի պատճառով նա բաց թողեց 2018թ. աշխարհի առաջնությունը, որտեղ Ֆրանսիան չեմպիոն դարձավ:
«Կարծում եմ, Ֆրանսիայի հավաքականին տվեցի այն ամենը, ինչ՝ կարող էի: Թիմում հրաշալի սերունդ է հավաքվել, իսկ իմ համար կարիերան հավաքականում ավարտված է:
Ես ընդմիշտ կմնամ ազգային հավաքականի երկրպագու, քանի որ այն ներկայացնում է մեր երկիրը, սակայն նրա կազմում այլևս չեմ խաղա», ասել է Կոսելնին: