Յուրա Մովսիսյանը ներկա էր «Արարատ-Արմենիա-2» - «Արցախ» հանդիպմանը
Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընկերական հանդիպում են անցկացնում «Արցախ» և «Արարատ-Արմենիա-2» թիմերը:
Հանդիպմանը ներկա է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը հոկտեմբերի 13-ին մասնակցել էր Ազգերի լիգայի խաղարկության երրորդ տուրում Ջիբրալթարի հետ հանդիպմանը:


