2044 դիտում
13:31 12-10-2018
Հայաստանի և Ֆրանսիայի օմբուդսմանների աշխատակազմերի միջև փորձի փոխանակում է տեղի ունեցել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի աջակցությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ն իրականացրել են փորձի փոխանակման այց Ֆրանսիայի Հանրապետություն։
Այցի շրջանակում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Ներկայացվել է Ֆրանսիայի օմբուդսմանի լիազորությունները, գործունեության ոլորտները, ինչպես նաև համագործակցության ուղիները դատական իշխանության և հասարակական կազմակերպությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդիական խնդիրները։
Այցի շրջանակում ներկայացվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և լիազորությունների շրջանակը։ Մասնավորապես, կարևորվել է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնելու լիազորությունը։ Ընդգծվել է նաև Օմբուդսմանի դերը ՄԻԵԴ-ում երրորդ կողմ հանդես գալու փորձը։
Այցի ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել երկու կառույցների միջև համագործակցությունը։
Նմանատիպ նյութեր
921 դիտում
16:53 27-12-2022
Հայ-վրացական փորձի փոխանակում է տեղի ունեցել երիտասարդական քաղաքականության ոլորտում. ԿԳՄՍՆ
650 դիտում
20:14 30-04-2015
Փորձի փոխանակում՝ ՀՀ և Սանկտ Պետերբուրգի երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների միջև
920 դիտում
20:54 30-04-2015
Փորձի փոխանակում՝ ՀՀ և Սանկտ Պետերբուրգի երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների միջև
Այս բաժնից
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը