960 դիտում
16:53 27-12-2022
Հայ-վրացական փորձի փոխանակում է տեղի ունեցել երիտասարդական քաղաքականության ոլորտում. ԿԳՄՍՆ
Վրաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Նատալյա Զակարեիշվիլիին, որը ներկայացրել է Վրաստանում երիտասարդների բարեկեցության ինդեքսի մշակման գործընթացը, բազմաոլորտային համագործակցության շրջանակը, ինդեքսի ձևավորման ստանդարտները։
Այց է իրականացվել նաև «Էսկի» սոցիալական ձեռնարկատիրություն, Երիտասարդական և Զբաղվածության աջակցության պետական գործակալություններ: Տեղի է ունեցել հանդիպում Երիտասարդական ազգային խորհրդի նախագահ Նինո Թսուլայայի հետ: Հայ գործընկերների համար լուսաբանվել են ծառայությունների ոլորտները, որոնցում ներգրավված երիտասարդները ստանում են համապատասխան հմտություններ ու գիտելիք աշխատաշուկայում իրենց զբաղվածության ու մրցունակության, կենսապայմանների ու շարունակական զարգացման ապահովման նպատակով: Պատվիրակությունն իրազեկվել է երիտասարդական ռազմավարության մշակման, երիտասարդների զարգացման ծրագրերի իրականացման, արդյունքների ու հետագա պլանավորումների մասին։
Վրաց գործընկերները ներկայացրել են նաև «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը, նախատեսվող կարգավորումները, սկզբունքները, ինչպես նաև գործունեության առաջնահերթություններն ու պատասխանատուների գործառույթները. նախանշվել է երիտասարդական կենտրոնների ստեղծման և երիտասարդական աշխատողների մասնագիտական զարգացման առաջնահերթությունը։
Հայ-վրացական հաջորդ հանդիպումը նախատեսվում է 2023 թ. անցկացնել Հայաստանում։

Նմանատիպ նյութեր
1588 դիտում
23:14 09-11-2021
Տեղի է ունեցել «Միասին՝ ապագային ընդառաջ» հայ-վրացական երիտասարդական ֆորումը. ԿԳՄՍՆ
692 դիտում
20:14 30-04-2015
Փորձի փոխանակում՝ ՀՀ և Սանկտ Պետերբուրգի երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների միջև
965 դիտում
20:54 30-04-2015
Փորձի փոխանակում՝ ՀՀ և Սանկտ Պետերբուրգի երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների միջև
Այս բաժնից
307 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում
685 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
583 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին