653 դիտում
20:14 30-04-2015
Փորձի փոխանակում՝ ՀՀ և Սանկտ Պետերբուրգի երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների միջև
Ապրիլի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր հանդիպում Սանկտ Պետերբուրգի կառավարության երիտասարդական քաղաքականության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կոմիտեի, ինչպես նաև ասոցիալական երևույթների դեմ պայքարի ՀԿ ներկայացուցիչների հետ։ Վերջիններս Երևանում են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակության կազմում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հրավիրված հանդիպմանը ներկա էին հայաստանյան երիտասարդական ենթակառուցվածքների՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, հասարակական կազմակերպություններ, ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ներկայացուցիչներ։
Սանկտ Պետերբուրգի կառավարության երիտասարդական քաղաքականության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Սոկոլովը նշում է, որ երիտասարդական ինքնակառավարման ոլորտում ներգրավված հայաստանյան գործընկերների հետ քննարկում են այն հիմնախնդիրները, որոնք ընդհանուր են երկու հասարակություններում, փորձում փորձի փոխանակման միջոցով գտնել դրանց լուծման ճանապարհներ:
Վլադիմիր Սոկոլովը նշեց, որ ծրագրում են նաև առաջիկայում հանդես գալ համատեղ նախաձեռնություններով։ Ըստ նրա՝ համատեղ քննարկումների հիմնական նպատակը երիտասարդական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումն է: Վլադիմիր Սոկոլովը նկատեց, որ երկու հասարակություններում թեև խնդիրները տարբեր են` պայմանավորված ազգային ավանդույթներով ու արժեհամակարգով, սակայն ընդհանուր է այն մոտեցումը, որ նոր հաղորդակցային տեխնոլոգիաների դարաշրջանում երիտասարդներին հնարավոր չէ ապակողմնորոշել, ուստի նրանց հետ աշխատանքը պահանջում է հատուկ նրբություններ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը նկատեց, որ երկխոսության, քննարկումների նման հարթակները շատ անհրաժեշտ ու արդյունավետ են։ Երիտասարդության խնդիրներն ուշադրության կենտրոնում են, և երիտասարդական քաղաքականությունը ՀՀ կառավարության կարևորագույն ուղղություններից է։ Ըստ Հայկ Մամիջանյանի՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սերտորեն համագործակցում է ՀԿ-ների հետ, ուստի այս ոլորտում այլ երկրների փորձի ուսումնասիրումը կարևոր է։
Նմանատիպ նյութեր
923 դիտում
20:54 30-04-2015
Փորձի փոխանակում՝ ՀՀ և Սանկտ Պետերբուրգի երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների միջև
4055 դիտում
16:25 05-05-2017
Սանկտ Պետերբուրգի օրեր Երևանում. ՌԴ բժիշկները փորձի փոխանակում կկատարեն հայ բժիշկների հետ
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
475 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը