«Մոնակոն» պաշտոնանկ արեց Ժարդիմին
«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը լքում է իր պաշտոնը: Ֆրանսիական ակումբը հայտարարեց պորտուգալացի մասնագետի պաշտոնանկության մասին: Ակումբն այս մրցաշրջանի 11 խաղերից հաղթել է միայն մեկում:
Ժարդիմը «Մոնակոյում» աշխատում էր 2014թ. ամռանից: Նրա ղեկավարությամբ թիմը 2017թ. դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգայում հասավ մինչև կիսաեզրափակիչ:
Նշվում է, որ «Մոնակոն» կարող են գլխավորել Թիերի Անրին, Արսեն Վենգերը, որը 1990-ականներին արդեն մարզել էր թիմը և Կլաուդիո Ռանիերին:


