211652_close_icon
views-count7961 դիտում article-date 23:04 10-10-2018

ՀՀ վարչապետը «Ֆրանս 24»-ին հայտնել է իր հրաժարականի ժամկետի մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին հայտնել է «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը: «Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է Փաշինյանը: Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կողմից «ԱԺ Կանոնանակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ուղևորվելուց առաջ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է, և դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին:

Նմանատիպ նյութեր