211652_close_icon
views-count583 դիտում article-date 16:55 10-06-2024

Բելգիայի վարչապետը հայտնել է հրաժարականի մասին

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն հայտարարել է հրաժարականի մասին՝ իր «Բաց ֆլամանդական լիբերալների և դեմոկրատների» (Open VLD) կուսակցության ազգային և Եվրախորհրդարանի ընտրություններում կրած խոշոր պարտությունից հետո։ Այս մասին հայտնում է dw.com-ը:

«Մենք պարտվել ենք այս ընտրություններում: Ես էի քարոզարշավի դեմքը: Սա այն արդյունքը չէ, որը մենք ակնկալում էինք: Ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը: Վաղը հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից, բայց լիբերալներն ուժեղ են, մենք կվերադառնանք», - ասել է Դե Կրոն:

Ինչպես հայտնում է dpa գործակալությունը, այս հայտարարության ժամանակ վարչապետը հուզվել է և արտասվել։

Նմանատիպ նյութեր