211652_close_icon
views-count3923 դիտում article-date 21:21 03-07-2021

«Հրաժարականի դիմումը տվել ու պրծել եմ». եզդիաբնակ Դդմասար համայնքի ղեկավարը՝ իր հրաժարականի և մարզպետի կողմից ճնշումների մասին. Aravot.am

ՀՀ Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների՝ Դդմասար, Արևուտ, Սորիկ և Օթևան համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Նրանք Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իրենց կանչել և պահանջել է հրաժարականի դիմում գրել:

Նշենք, որ այս համայնքներում ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր: Մինչդեռ համայնքի ղեկավարներն ընտրված պաշտոնյաներ են. մարզպետն իրավունք չունի նրանց նման պահանջ ներկայացնել:

Aravot.am-ը Օթևան համայնքի ղեկավար Ջամալ Սալմոյանի հետ զրույցում փաստեց՝ համայնքի ղեկավարն ընտրված պաշտոնյա է, համայնքի բնակիչներն են նրան ընտրել և հարցին՝ ինչո՞ւ չպայքարեց իր իրավունքների համար և հրաժարականի դիմում ներկայացրեց, համայնքի ղեկավարը պատասխանեց.

«Հրաժարականի դիմում եմ ներկայացրել ընտրություններից հետո: Միայն ես չեմ: Մեր եզդիական համայնքների չորս համայնքի ղեկավարներ արդեն դուրս են եկել: Ես արդեն դիմումը տվել են, գյուղում իրենք իրենց կողմից բերել, պաշտոնակատար են նշանակել: Ես ի՞նչ պայքարեի, արդեն Դուք պիտի դա անեք: Եթե ես միտք ունենայի դուրս գալու, ընտրություններից առաջ դուրս կգա: Եթե ընտրություններից հետո է եղել, ուրեմն պետք է հետևություններ անեք»:

Մեր հստակեցմանը՝ իրո՞ք մարզպետն իր հետ զրույց է ունեցել ու հորդորել հրաժարականի դիմում ներկայացնել, նա պատասխանեց. «Կանչել են: Ինչ ասեմ ես: Բոլոր համայնքի ղեկավարների մոտ էլ նույն վիճակն է»:

Մանրամասները՝ Aravot.am-ում

Նմանատիպ նյութեր