211652_close_icon
views-count5802 դիտում article-date 20:28 10-10-2018

«Սասունցի Դավիթ» աշխարհազորային կազմակերպությունը ցավակցական ուղերձ է հղել Արայիկ Խանդոյանի մահվան կապակցությամբ

Սրտի խոր ցավով տեղեկացանք մեր մարտական ընկեր Արայիկ Խանդոյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ նշանակալի հետք թողած մի գործիչ, որն իր եռանդն ու փորձը ծառայեցրեց իր երկրին՝ անտարբեր չմնալով Հայաստանի ճակատագրի հանդեպ: Արայիկ Խանդոյանն իր ծանրակշիռ ներդրումն ուներ կամավորական ջոկատների կայացման և Հայաստանի անվտանգության ու զարգացման գործում։ Չխուսափելով դժվարին իրավիճակներում պատասխանատվություն ստանձնելուց՝ նա վաստակել է հասարակության հարգանքը և Արցախյան ազատամարտի խորհրդանիշներից մեկը լինելու իրավունքը։ Արայիկ Խանդոյանի մահը մեծ կորուստ է բոլորիս և հատկապես ազատամարտիկներիս համար: «Սասունցի Դավիթ» ջոկատի կամավորականներն իրենց խորին ցավակցությունն եմ հայտնում և անկեղծորեն վշտակցում նրա հարազատներին ու մերձավորներին: [b]«Սասունցի Դավիթ» աշխարհազորային կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյան[/b]

Նմանատիպ նյութեր