Ցերեկույթ Երևանի հ. 93 դպրոցում՝ նվիրված Մայիսյան հաղթանակներին և «Սասունցի Դավիթ» կամավորական, աշխարհազորային ջոկատի հիմնադիր հրամանատար Աշոտ Մանուկյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսյան հաղթանակներին և «Սասունցի Դավիթ» կամավորական, աշխարհազորային ջոկատի հիմնադիր հրամանատար Աշոտ Մանուկյանի հիշատակին էր նվիրված Երևանի հ. 93 դպրոցում կազմակերպված ցերեկույթը:
Հայրենասիրական ավանդույթներով աչքի ընկնող այս կրթօջախը կրում է մեր ազատամարտի լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանի անունը:
Մինչ միջոցառման մեկնարկը, հյուրերը՝ Ա. Մանուկյանի զինակից ընկերները, երկրապահները, դավիթաշենցիները Մանուկյան ընտանիքի անդամների հետ ծաղիկներ խոնարհեցին դպրոցի բակում տեղակայված հերոս հրամանատարի կիսանդրուն:
Այնուհետև ներկաներն եղան դպրոցում գործող՝ Ա. Մանուկյանի կյանքի և հայրենանվեր գործունեության մասին պատմող թանգարանում:
ԵԿՄ վարչության փոխնախագահ Մանվել Եղիազարյանը, խոսելով հրամանատարի առաքելության ու հայրենիքի հանդեպ պարտքի մեծ զգացումի մասին, ասաց. «Աշոտ Մանուկյանն իր ապրած սխրալից կյանքով սերունդների համար ընդմիշտ հայրենասիրության վառ օրինակ է»:
Միջոցառման մասին ավելի մանրամասն՝ կից տեսանյութում: