Նորիկ Ավդալյանի գոլը հիացրել է ողջ աշխարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Ազգային ֆուտբոլային ուսանողական լիգայում հանդես եկող «Ռուբին-2» թիմի ֆուտբոլիստ Նորիկ Ավդալյանը վերջին խաղում 11 մետրանոց հարված է իրացրել, որը գրավել է ողջ աշխարհի ուշադրությունը:
Հայազգի ֆուտբոլիստը ակրոբատիկ բացառիկ հնարքով է իրացրել հարվածը: Գոլի մասին հիացմունքով են անդրադարձել նույնիսկ բրիտանական The Guardian պարբերականը, իսկ ամերիկյան Sports Illustrated հեղինակավոր հանդեսը այն համարել է պատմության մեծագույն գոլը՝ 11 մետրանոց հարվածով:
Ուշագրավ է, որ Նորիկ Ավդալյանը առաջին անգամ չէ նման կերպ գոլի հեղինակ դառնում: