Բոատենգի հրաշք գոլը հիացրել է աշխարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Վիլյառեալ»-«Լաս-Պալմաս» խաղում գրանցվեց արտակարգ գեղեցկության գոլ:
Հյուրերի հրաշալի խաղարկված բազմաքայլ կոմբինացիայից հետո աչքի ընկավ Կևին-Պրինս Բոատենգը: Արդեն շատերը այս գոլը համարվում են տարվա լավագույնը:
Նշենք, որ Բոատենգը բացեց հաշիվը, սակայն «Վիլյառեալին» հաջողվեց կամային հաղթանակ տանել` 2:1 և վաստակելով 19 միավոր, այժմ «Բարսելոնայի» հետ կիսում է 3-4-րդ տեղերը: