ԱՀ Պետնախարարն այցելել է Արցախի պետական համալսարան ու Ազգային վիճակագրական ծառայություն և ներկայացրել նորանշանակ ղեկավարներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 9-ին կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի պետական համալսարան և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրել նորանշանակ ռեկտոր Արմեն Սարգսյանին:
Պետական նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ նախկին ռեկտոր Մանուշ Մինասյանին՝ բեղմնավոր աշխատանքի համար՝ նշելով, որ անցած հինգ տարիներին մեծ է եղել նրա դերը բուհում իրականացված բարեփոխումների և մի շարք համարձակ որոշումների կայացման գործում: Շնորհավորելով նորանշանակ ռեկտոր Ա. Սարգսյանին՝ բուհի խորհրդի անդամների աջակցությունը ստանալու համար՝ պետնախարարը նշել է, որ կրթական համակարգում նրա ունեցած աշխատանքի մեծ փորձը կարևոր երաշխիք է կրթօջախի առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար: Նա բարձր է գնահատել ԱրՊՀ դերը հանրապետության բարձրագույն կրթության զարգացման գործում և հայտնել կառավարության աջակցությունը առկա մարտահրավերների հաղթահարման ճանապարհին:
Այնուհետև պետնախարարն այցելել է Ազգային վիճակագրական ծառայություն և աշխատակազմին ներկայացրել հանրապետության նախագահի հրամանագրով կառույցի ղեկավար նշանակված Մանուշ Մինասյանին: Կարևորելով ԱՎԾ դերը տնտեսության զարգացման և ոլորտում բարեփոխումների իրականացման համար ճշգրիտ ցուցանիշների տրամադրման գործում՝ Գ. Մարտիրոսյանը
2249 դիտում
11:25 12-07-2019
ՀՀ վիճակագրական կոմիտեն վիճակագրական ճշգրտումների հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել
1678 դիտում
23:27 01-03-2023
Արցախի նորանշանակ պետնախարարն առաջին խորհրդակցությունն է անցկացրել․մի շարք հանձնարարականներ են տրվել
7109 դիտում
18:53 30-03-2016
Արցախում առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 146 260 մարդ. ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայություն
748 դիտում
16:18 22-10-2026
2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿ
2440 դիտում
15:50 22-10-2026
Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
2113 դիտում
15:08 22-10-2026
Ոչ մի տիպի ճնշումներ չկան, կարող եք գալ մարզ, քաղաքացիներին խոսեցնելով հասկանալ. Արագածոտնի մարզպետ