6461 դիտում
18:53 30-03-2016
Արցախում առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 146 260 մարդ. ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայություն
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ամփոփել է ԼՂՀ 2015թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները՝ ըստ ամփոփաթերթերի հանրագումարների:
ԼՂՀ ԱՎԾ-ն ամփոփել է ԼՂՀ 2015թ. մարդահամարի ընթացքում հաշվեգրված բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ մարդահամարի նպատակով ձևավորված 501 հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերի հիման վրա` 90 հրահանգչական տեղամասերի, դրանց հիման վրա 10 մարդահամարի տեղամասերի, իսկ վերջիններիս հիման վրա՝ ԼՂՀ ԱՎԾ Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային բաժինների կողմից կազմված ամփոփ տեղեկագրերի:
Վերոհիշյալ ամփոփագրերում արտացոլված տվյալների հանրագումարներին ավելացվել են ԼՂՀ արտաքին գործերի, ԼՂՀ պաշտպանության նախարարությունների, ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության և ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հատուկ կարգով հաշվառված անձանց վերաբերյալ ամփոփ տվյալները:
ԼՂՀ 2015թ. մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա են եղել մարդահամարի հաշվառման պահին` Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող (մշտապես և ժամանակավորապես) բոլոր անձինք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ինչպես նաև ԼՂՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահին (դեկտեմբերի 1-ի 0000 ժամի դրությամբ) հանրապետությունից բացակայողները (անկախ բացակայության ժամկետից):
ԼՂՀ ԱՎԾ Ստեփանակերտի քաղաքային և 7 շրջանային բաժինների ամփոփ տեղեկագրերում արտացոլված ցուցանիշները ենթարկվել են ընտրանքային ստուգման` ընդհուպ մինչև հաշվային տեղամասերի ամփոփագրերը:
Ընտրանքի չափը կազմել էր հաշվային տեղամասերի մոտ 10 տոկոսը:
ԼՂՀ ԱՎԾ մարդահամարի վարչության կողմից իրականացված ստուգման արդյունքում բացահայտվել են պարզ թվաբանական անճշտություններ և բացթողումներ (թվաբանական գործողության սխալ, հաջորդող ամփոփագրերի ընդհանուր թվաքանակի հանրագումարում` հաշվային տեղամասի ամփոփագրերից երբեմն միայն տղամարդկանց թվաքանակի ցուցանիշի սյունակի հանրագումարի օգտագործում, կամ հաշվարարի կողմից 1 կամ 2 հարցաթերթերի տվյալների բացթողում` դրանց չարտացոլում ամփոփաթերթերում և այլն): Բացահայտված սխալների տեսակարար կշիռը հանրագումարի նկատմամբ կազմել է 0.14 տոկոս: Ընդ որում, ստուգման խորությունը սահմանափակվել է վերոհիշյալով, քանի որ հարցաթերթերի տրամաբանական ստուգումն իրականացվելու է համակարգչային հատուկ ծրագրի (CSPro) միջոցով, տվյալների մուտքագրումից հետո: Վերոհիշյալ ամփոփագրերում արտացոլված տվյալների և հատուկ կարգով հաշվառված անձանց վերաբերյալ ամփոփ տվյալների հանրագումարի արդյունքում ստացվեց հետևյալ պատկերը.
ԼՂՀ 2015թ. մարդահամարի ժամանակ (դեկտեմբերի 1-ի 0000 ժամի դրությամբ) հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը1 կազմել է 150 932 մարդ:
Ամփոփման արդյունքում հնարավոր է եղել ստանալ նաև առկա բնակչության թվաքանակի վերաբերյալ
նախնական տվյալներ:
Առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 146 260 մարդ:
Առկա բնակչության թվաքանակը ստացվել է մարդահամարի ժամանակ` 2015թ. դեկտեմբերի 1-ի 0000 ժամի դրությամբ հաշվեգրված անձանց ընդհանուր թվաքանակից հանելով բացակայող անձանց թվաքանակը:
Մշտական բնակչության թվաքանակը կստացվի բոլոր հարցաթերթերի կոդավորման, մուտքագրման և ծրագրային մշակման արդյունքում, ինչը նախատեսվում է ավարտել 2016թ. նոյեմբերին:
Նմանատիպ նյութեր
3326 դիտում
10:48 30-10-2022
Սեուլում հրմշտոցի հետևանքով առնվազն 146 մարդ է զոհվել, հայտնի է նախնական պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1202 դիտում
11:25 12-07-2019
ՀՀ վիճակագրական կոմիտեն վիճակագրական ճշգրտումների հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել
Այս բաժնից
1066 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
826 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
778 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ