Հրաժարվում ենք ծառայողական մեքենաներից. ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ. tert.am
Երևան ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ Միքայել Մանրիկյանը, Արման Աբովյանը, Արմեն Ներսիսյանը, Մարկոս Հարությունյանը, Հռիփսիմե Առաքելյանը մամուլի ասուլիսին անդրադարձան Երևանի խնդիրներին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2018/10/09/Bhk/2814091]tert.am[/url]-ը։
Արման Աբովյանը նշեց, որ ներկայացված են լինելու բոլոր հանձնաժողովներում և նշեց, որ իրենց խմբակցության կողմից մեծ աշխատանք է տարվելու առկա խնդիրներին ամենաարդյունավետ լուծումները տալու համար:
«Երևանի բյուջեն շատ չի համապատասխանում քաղաքին՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Երևանն ունի մեծ խնդիր, պետք է ոչ թե բյուջետային ծախերը բարձրացնել, այլ այդ ծախսերի արդյունավետ օգտագործումն ապահովել»,-ասաց նա և նշեց, որ աշխատանքներ են տարվելու հարկային, լիցենզիոն բեռն իջեցնելու համար:
Արման Աբովյանը հայտարարեց, որ իրենք հրաժարվում են ծառայողական մեքենայից:
Ամբողջությամբկարդացե սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/10/09/Bhk/2814091]կայքում[/url]։